Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Թամարան» այլևս արգելված չէ

«Թամարան» այլևս արգելված չէ
12.06.2014 | 16:19

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերացրել է «Թամարա» ընկերության «Քսան կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200 գր.» արտադրության արգելանքը, որ սահմանվել էր մայիսի 27-ից:
Ընկերությանը մինչև հունիսի 16-ը ժամանակ էր տրվել խախտումները վերացնելու համար։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդագրության համաձայն` խախտումները վերացված են, հունիսի 11-ի որոշմամբ արգելանքը հանված է:

Դիտվել է՝ 3656

Մեկնաբանություններ